ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼ


Միասին ապագայի, հայրենիքի եւ յոյսի համար

Սիրելի հայրենակիցներ եւ բարեկամներ, քոյրեր եւ եղբայրներ,

Վստահաբար շատերդ տեղեակ էք, որ Քէօլնի մեր Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցին եւ համայնքային կենտրոնը վերանորոգման մէջ են։ Շուրջ 35 տարի այս եկեղեցական համալիրը՝ իր բոլոր շինութիւններով, ծառայում է Քէօլնի Հայ Համայնքին՝ որպես «Հայ Տուն»։ 1992 թ․ Գերմանիայի Հայոց Թեմի հիմնադրումից յետոյ, այն դարձաւ նաեւ Առաջնորդարանի նստավայրը եւ գերմանահայ համայնքի հոգեւոր կենտրոնը։

Այստեղ ենք մենք մատուցում Սուրբ Պատարագ, կատարում սուրբ մկրտութիւններ ու պսակներ, նաեւ հրաժեշտ տալիս մեր ննջեցեալներին։ Այստեղ ենք կիսում ուրախութիւնն ու վիշտը, ապրում ու պահպանում մեր հայ-քրիստոնէական ինքնութիւնը եւ այն փոխանցում գալիք սերունդներին։ Այստեղ ենք մենք աղօթում ու խօսում, երգում, պարում ու տօնում հայերէն։ Այստեղ է շարունակւում մեր գերմանա-հայկական պատմութիւնը։

Եկեղեցական այս համալիրը արդէն շուրջ 70 տարեկան է եւ ենթակայ բազմակողմանի նորոգման։ Ժամանակին համալիրը ստաձնելու օրերին, մեր համայնքը պարտաւորուել է ոչ միայն կատարել պարզ վերանորոգումներ, այլեւ իրականացնել համալիրի պահպանման եւ հիմնանորոգման աշխատանքեր։ Անհրաժեշտ էր կատարել դրամական կուտակումներ։ Ցաւօք, մեր նիւթական սուղ հնարաւորութիւնները մինչ այժմ դա անել թոյլ չեն տուել։

Եկեղեցական համալիրի սեփականատիրոջ՝ Քէօլնի կաթողիկէ արքեպիսկոպոսարանի, հետ երկարատեւ բանակցութիւնների արդիւնքում պայմանաւորուեցինք, որ ներկայ վերանորոգումը կը ստանձնի եւ կը ֆինանսաւորի Արքեպիսկոպոսարանը։ Վերանորոգման աշխատանքներն սկսուել են 2024 մայիսից եւ յաջողութեամբ շարունակւում են։ Փոխարէնը, Թեմը եւ Համայնքը պարտաւորուել են ամէն ամիս 2.500 եւրօ փոխանցել Արքեպիսկոպոսարանի կողմից բացուած յատուկ հաշուեհամարին՝ ապագայ վերանորոգումների համար։ Առանց Ձեր աջակցութեան մեզ համար անհնար կը լինի իրականացնել այս պարտաւորութիւնը։ Այն կարող ենք լուծել միայն հաւաքական միասնութեամբ։

Մեր եկեղեցական ու համայնքային կենտրոնի ապագան երկարաժամկէտ ապահովելու համար հիմնուել է «Հայ Տուն - մեր օջախը» աջակից միութիւնը։ Միութեան միակ նպատակն է՝ դրամահաւաք կազմակերպել այս նպատակով։

Հետեւաբար, սիրով հրաւիրում ենք Ձեզ՝ Ձեր անդամավճարներով ու նուիրատւութիւններով աջակցել այս կարեւոր ծրագրին։ Իւրաքանչիւր նուիրատւութիւն՝ մեծ կամ փոքր, բոլորիս պարգեւում է ապագայ, տուն եւ յոյս։ «Հայ Տունը»-ը Ձեր աջակցութեան կարիքն ունի՝ առաւել քան երբեւէ, քանզի այս աստուածահաճոյ նպատակին կարելի է հասնել միայն միասնական նուիրուածութեան եւ համերաշխութեան շնորհիւ։

Առցանց Անդամակցութեան դիմումնագիր

Ich möchte für den Erhalt der armenischen Kirche und des Gemeindezentrums in Köln beitragen und stelle einen Antrag auf Mitgliedschaft im Förderverein HayDun-unser Zuhause e. V.

This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
This field is required.
Betrag
Betrag
Betrag
Einzugsermächtigung und folgendes SEPA-Lastschriftmandat
Ich ermächtige den Förderverein "HayDun-unser Zuhause" e. V., Zahlungen von meinem Konto mittels Lastschrift einzuziehen. Diese Einzugsermächtigung kann ich jederzeit widerrufen. Zugleich weise ich mein Geldinstitut an, die vom Förderverein "HayDun-unser Zuhause" e. V. auf mein Konto gezogenen Lastschriften einzulösen. Ich kann innerhalb von 8 Wochen, beginnend mit dem Belastungsdatum, die Erstattung des belasteten Betrags verlangen. Es gelten die mit meinem Kreditinstitut vereinbarten Bedingungen.

This field is required.
This field is required.
This field is required.

Gleichzeitig stimme ich der Speicherung und Verarbeitung meiner o.a. Daten zum Zwecke der Verwaltung nach Art. 6 Abs. 1 DS-GVO zu.

Ich bin damit einverstanden und willige hiermit ein, dass der Förderverein meine Personalien zum Zwecke der Vereins-verwaltung erhebt, speichert, nutzt. Ich nehme zur Kenntnis, dass die o. a. Daten entsprechend den Datenschutzbestim-mungen gespeichert werden. Der Verein darf meine personenbezogenen Daten mittels Datenverarbeitungsanlagen (EDV) zur Erfüllung seiner satzungsgemäßen Zwecke und Aufgaben, z.B. der Mitgliederverwaltung, erheben, verarbeiten und speichern. Diese Einwilligung ist freiwillig und kann jederzeit widerrufen werden.

Շնորհակալութիւն եւ Աստուած պահապան։

Աջակից միութեան վարչութիւն